Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքով օդային ուղիների փակմանը, բայց դեպի Հայաստան մեր հայրենակիցների համար կազմակերպված բազմաթիվ չվերթերին։
«Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ մայիսի 6-ի դրությամբ, շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը»,- նշեց վարչապետը: