Իրանի իշխանությունները մտադրվել են երկրում վերսկսել մարզական միջոցառումների անցկացումն առանց հանդիսականի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ գրում է РИА Новости-ն:
«Հունիսի 6-ից իրենց գործունեությունը կվերսկսեն համալսարանները, ինչպես նաև կվերսկսվի մարզական միջոցառումների անցկացումն առանց հանդիսականի»:
Ընդհանուր առմամբ, Իրանում գրանցվել է ավելի քան 116.600 վարակված, մահացել է 6.900 հիվանդ: Ընդ որում, առողջացել է 91.800 մարդ: