Worldometers կայքը հրապարակել է կորոնավիրուսի վիճակագրական այսօրվա տվյալները:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 4 միլիոն 640 հազար: Մահացության ցուցանիշն ավելի քան 308 հազար է: COVID-19-ից ապաքինվել է 1 միլիոն 767 հազար հիվանդ:
Առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում կա 1 միլիոն 484 հազար վարակված, մահացել է ավելի քան 88.500 հիվանդ, բուժվել են 328 հազարը:
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 274.500 վարակվածով: Այստեղ մահացել է մոտ 27.500 մարդ:
Հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ցուցանիշն աճել է՝ հասնելով 272 հազարի: Այս երկրում վարակից մահացել է ավելի քան 2500 մարդ:
Չորրորդը Մեծ Բրիտանիան է՝ մոտ 237 հազար հիվանդով: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է՝ մոտ 34 հազար:
Հաջորդը Իտալիան է: Այս երկրում վարակվել են մոտ 224 հազարը, մահացել է ավելի քան 31.600 մարդ: Բուժվել՝ ավելի քան 120 հազար հիվանդ:
Բավականին առաջ է եկել և վեցերորդ տեղն է զբաղեցրել Բրազիլիան: Այս երկրում կա ավելի քան 220 հազար հիվանդ:
Հաջորդում է Ֆրանսիան՝ վարակվածների ավելի քան 179.500 ցուցանիշով: Այստեղ մահացել է ավելի քան 27.500 հիվանդ: