Ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը՝ ասուլիսի ընթացքում հայտնեց Կառավարության ղեկավարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք, այդ թվում՝ տվյալ համայնքներից այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ 2020թ-ին փոխհատուցման համար նախատեսվել է 1․2 մլրդ դրամ։