ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին», նշեց նաև թե ինչ փոփոխություններ են իրականացվել բանակում:
Վարչապետը նշեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական և կրակային դիրքեր։
-
Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
-
Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
-
Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների՝ պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
-
Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր։
-
Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։
-
Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
-
Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։