SkyUp ավիաընկերությունը տեղեկացնում է, որ սկսվել է մայիսի 18-ի կայանալիք Երևան-Կիև տարհանման չվերթերի տոմսերի վաճառքը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Երևանից ինքնաթիռը կժամանի Բորիսպոլ օդանավակայան՝ B տերմինալ։
Երևանից դեպի Կիև չվերթի ավիատոմսերը վաճառվում են SkyUp ավիաընկերության կայքում ֆիքսված սակագնով, որը ներառում է ուղեբեռի տեղափոխումը։
Դեպի Կիև չվերթի տոմս կարող են գնել միայն Ուկրաինայի քաղաքացիները և օտարերկրացիները, որոնք Ուկրաինայում կացության իրավունք ունեն։
Կիևից Երևան հետադարձ չվերթերի մասին կարելի է տեղեկանալ SkyUp ավիաընկերության կայքից։