Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ հազարավոր տնտեսվարողների հետ տարվում է իրազեկման աշխատանք։
Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երևանի ու մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։ Թեժ գծով և առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։
Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։
Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։
Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։