Գերմանիայի Բունդեսլիգան եվրոպական առաջին ֆուտբոլային լիգան է, որը վերադառնում է համավարակի պայմաններում: Այս մասին գրում է CNN-ը:
Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան սերտորեն աշխատում է լիգայի կազմակերպիչների հետ, և հուսով է, որ անվտանգության խիստ կանոնների պահպանման պայմաններում հնարավոր կլինի խաղերի ժամանակ պաշտպանել բոլորին:
Աղբյուրը նշում է, որ գերմանական լիգայի խաղերի վերսկսումը փորձնական կլինի, և եթե ամեն ինչ հաջողությամբ պսակվի, ապա փորձառությունը կկիրառվի նաև մյուս մարզատեսակների դեպքում: