Բրազիլիայի Առողջապահության նախարարության արդեն երկրորդ ղեկավարը հրաժարական է տալիս վերջին մեկ ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Guardian պարբերականը:
Աղբյուրի տեղեկացմամբ, վերջին շրջանում Բրազիլիայի առողջապահության նախարար Նելսոն Տեիշի և երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:
Ապրիլի 16-ին էլ Բրազիլիայի նախագահն աշխատանքից ազատել էր երկրի առողջապահության նախկին նախարարին՝ համավարակի պայմաններում երկրի ռազմավարության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: