ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է 3 տրիլիոն դոլար արժողության օգնության փաթեթ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և տնտեսության խթանման համար: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Օրինագիծը հավանության է արժանացել ձայների 208:199 հարաբերակցությամբ: Մինչդեռ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները խոստացել են արգելափակել օրինագծի ընդունումը, չնայած որոշ կուսակիցներ կողմ են արտահայտվել աջակցության փաթեթին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վետո կիրառել, եթե օրինագիծը հասնի իր սեղանին: