Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր իր ութերորդ ասուլիսի ընթացքում թվարկելով «100 փաստ Նոր Հայաստանի մասին», անդրադարձավ նաև հայրենադարձությանը։
Վարչապետը նշեց, որ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներն ավելացել են։
«ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017թ-ին կազմել է 10 հազար, 2018թ-ին՝ 12․4 հազար, իսկ 2019թ-ին՝ 14․9 հազար։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար՝ 8․1 հազար, 9․1 հազար և 13 հազար անձի»,-նշեց վարչապետը։