Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու 18 ծրագրով Հայաստանը մինչև հիմա ծախսել է 84․4 մլրդ դրամ, օգնության ձեռք մեկնել 1․1 մլն բնակչի և 49 հազար ընկերության։ Ասուլիսն ամփոփիչ այս ցուցանիշով սկսեց վարչապետ Փաշինյանը։
Ամենաշատ շահառուներն ունեցել է գազ, լույս, ջրի, կոմունալ վարձերի մասնակի փոխհատուցման փաթեթը։