Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով ու կազմել 671:
Թվերը ներկայացված են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:
Կարանտինում 3 873 մարդ է, բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 404:
Վարակվածներից 383-ն ապաքինվել է, գրանցվել է 12 մահ: Բացի դրանից՝ Վրաստանի 3 քաղաքացի վերադարձել է արտերկրից Վրաստանում բուժումը շարունակելու համար: