Ըստ Mirror-ի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը գնելու փոխարեն կարող է այլ ակումբի սեփականատեր դառնալ:
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ հռոմեական ակումբը ձեռք բերելու համար: Դրա համար Պալոտան օգտվել է ամենամեծ ներդրումային հիմնադրամի՝ Goldman Sachs ծառայություններից:
Վերջերս միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում էր, որ ԱՊԼ-ում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերն առաջիկայում կփոխվի:
BBC-ն հայտնում էր, որ ձեռնարկատեր Մայք Էշլին, որն ակումբը գլխավորում է 2007-ից, համաձայնել է 300 մլն ֆունտով «Նյուքասլը» վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որն իր հերթին վերահսկում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Ըստ աղբյուրի՝ նախկինում Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ առաջարկելով 4 մլրդ ֆունտ, սակայն Գլեյզերների ընտանիքի հետ համաձայնության գալ չի հաջողվել: Հաղորդվում է, որ արքայազնը նպատակ ունի թիմը հիմնովին վերափոխել: