Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխանություններից և բժշկական հաստատությունների ղեկավարներից պահանջել է օրվա ընթացքում վճարել բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եկող շաբաթ ստուգելու է, թե ինչպես է իրականացվում այդ կարգադրությունը:
Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստանում համավարակի համար պատրաստ մահճակալների թվին: Ըստ նրա՝ այժմ 148 հազար տեղ կա, և անհրաժեշտ է դրանք պահել պատրաստվածության ամենաբարձր մակարդակում:
Ռուսաստանում մայիսի 15-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 85 շրջանում գերազանցել է 262 հազարը, ապաքինված մարդկանց թիվը հասել է 58226-ի: