ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 15-ի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 12 տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը: Որոշման համար հիմք են հանդիսացել մայիսի 11-14-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:
Վաղը չեն գործի հետևյալ մասնաճյուղերը՝
1. «Սիթի» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան մեծի 10
2. «Խաչիկ Խաչատրյան» Ա/Ձ, ք․ Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ 285 տարածք
3. «Արսեն Ավետիսյան» Ա/Ձ, ք․ Երևան, Շենգավիթ թաղամաս, Բագրատունյաց 13 112
4. «Արմինե և Անի» ԱԿ, Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Բժշկյանց 2
5. «Գոլդեն ֆլոր» ՍՊԸ, ք․ Վաղարշապատ, Աշտարակի խճուղի
6. «Քլարիսա Ամիրխանյան» Ա/Ձ, ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 57
7. «Զոյա Սարգսյան» Ա/Ձ, ք․ Վեդի, Գայի 2/3/
8. «Արմեն Շահինյան» Ա/Ձ, ք․ Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք
9. «Չիմեգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 74/7
10. «Լև քինգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 23/49ա
11. «Շուշան Հովհաննիսյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 15/1
12. «Մարինե Հակոբյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 23/2
Տնտեսավարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից։