Չինաստանի Ուհան քաղաքում, որը 11 միլիոն բնակիչ ունի և համարվում է COVID-19-ի համաճարակի էպիկենտրոնը, ավելի քան 3 միլիոն քաղաքացու թեստավորել են:
Նախատեսված է 10 օրվա ընթացքում ստուգել քաղաքի բոլոր բնակիչներին: Նման որոշման պատճառ է դարձել Ուհանում ապրիլի 3-ից հետո կորոնավիրուսի հինգ նոր դեպքի հայտնաբերումը:
Թեստավորման առաջին օրերին, ըստ հաղորդումների, հայտնաբերվել են հիվանդության առանց ախտանիշների դեպքեր: Չինացի վիրուսաբանները նախազգուշացրել են, որ առանց ախտանիշների վիրուսակիրները վարակի փոխանցման պոտենցիալ աղբյուր են և կարող են վարակի նոր ալիքի պատճառ դառնալ: