Այս գիշեր գայլերի ոհմակը հարձակվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ գյուղի անասնագոմի վրա և հոշոտել ոչխարի հոտը:
Գայլերի հարձակմանը զոհ է գնացել 60 ոչխար և 62 գառ, ևս 15 կենդանի վիրավոր է: Գյուղապետ Գերասիմ Սարգսյանը «Լուրեր»-ին տեղեկացրեց, որ տեղում արձանագրություն են կազմել արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, որն ուղարկվել է մարզպետարան:
Գյուղապետը նշեց, որ վնասը իրենք գնահատել են 5 միլիոն դրամ, համայնքապետարանը գյուղացիներին կօգնի իր հնարավորության սահմաններում, սակայն ամբողջ վնասը հատուցելու հնարավորություն չունի: