ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մրցութային հանձնաժողովն այսօր իր նիստն անցկացրել է բացօթյա պայմաններում՝ նախարարության բակում:
Նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է լուսանկարներ՝ տեղեկացնելով. «Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացը։
Մ-5, Երևան - Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ - Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ Կառավարական 3-րդ շենքի բակում»: