Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսի հակամարմինների հայտնաբերման զանգվածային թեստավորումը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով՝ տարբեր տարիքային խմբերից և բնակության շրջաններից, հրավերներն ուղարկվում են էլեկտրոնային փոստով կամ SMS- ի միջոցով:
Թեստավորումը կանցկացվի Մոսկվայի 30 կլինիկայում: Թեստի արդյունքները հիմք կհանդիսանան սահմանափակող միջոցների մեղմացման համար:
Հինգշաբթի բրիտանական Daily Telegraph-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ է վարում շվեյցարական դեղագործական Roche կոնցեռնի հետ կորոնավիրուսի հակամարմինների միլիոնավոր թեստեր ձեռք բերելու համար:
Հրապարակման համաձայն՝ Անգլիայի առողջապահության ծառայության մասնագետները հաստատել են դրանց բացարձակ ճշգրտությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Remdesivir-ի՝ հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը մինչև վերջերս համարվում էր Covid-19-ի առավել խոստումնալից դեղը: Գործնականում այս որոշումը նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Remdesivir-ի արդյունավետության աստիճանը պետք է նորից ստուգվի: