Պարետի որոշմամբ սահմանվել են մարմնամարզական օբյեկտների գործունեության կարգը: Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ըստ այդմ, հաճախորդները մարզասրահում պետք է խուսափեն մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:
-
Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:
-
Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:
-
Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ: Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:
Աշխատողների համար սահմանված կանոններով պետք է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը պետք է չափվի օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող և ջերմաչափման արդյունքում ջերմող աշխատողների մուտքը մարմնամարզական օբյեկտ արգելվում է: Նման դեպքերն անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով: Մարմնամարզական օբյեկտների ղեկավարության կողմից պետք է նշանակվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով իրականացնելու է ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները: Սահմանվել են նաև ընդհանուր, ինչպես նաև տարածքի ախտահանման այլ կանոններ: