ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։
Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։