Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկայումս գերազանցում է 4 միլիոն 526 հազարը, մահացել է 303 հազար, ապաքինվել ավելի քան 1 միլիոն 704 հազար մարդ:
Վարակվածների թվով առաջատար Միացյալ Նահանգներին հաջորդում է Իսպանիան, երրորդ տեղում Ռուսաստանն է: Իտալիան վարակվածների թվով իր տեղը զիջել է նաև Մեծ Բրիտանիային:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը հայտարարել է՝ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն համավարակի երկրորդ ալիքին: Երկրներին կոչ է արվել ուժեղացնել առողջապահական համակարգը: