Էստոնիայի սոցիալական հարցերի նախարար Տանել Կիյկը հայտարարել է, որ այդ երկրին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի վարակի տարածումը:
Ըստ նրա՝ այժմ Էստոնիան դիմակայում է երկրորդական ալիքներին, վարակի փոքր տեղական օջախներին:
«Եթե նայեք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցանիշներին, Էստոնիայում այժմ համաճարակ չկա»,- ընդգծել է նախարարը:
Կիյկը համոզված է, որ դա հնարավոր է եղել արդյունավետ և ժամանակին արված կարանտինի շնորհիվ: Հակառակ դեպքում, ըստ նախարարի, 20 հազար մարդ կվարակվեր կորոնավիրուսով, մոտ հազար մարդ էլ կմահանար:
Վերջին տվյալներով ՝ Էստոնիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1758 դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է միայն մեկ նոր վարակակիր: Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 62 հիվանդ: