Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի խմելու ջրատար Ա-7 թաղամասի 4 փողոցներում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ծրագրի ընդհանուր արժեքը 8 միլիոն 632 հազար դրամ է, որի 3 միլիոն 632 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Լիճքի գյուղապետարանը: Թաղամասը սնուցող ջրատարը քայքայվել է վաղեմության ժամկետի պատճառով, մատակարարվող ջրի կորուստները շատ են: Նոր ջրատարը կկառուցվի թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 12-րդ փողոցներում, 1115 մետր ընդհանուր երկարությամբ, ինչի շնորհիվ կբարելավվի բնակչության ջրամատակարարումը»,- գրել է մարզպետը: