Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն քննադատել է Եվրամիության առաջարկած զբոսաշրջության ծրագիրը, որով նախատեսվում է թույլատրել «կանաչ միջանցքների» բացումը ԵՄ երկրների միջև: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Մենք չենք ընդունում երկկողմանի համաձայնագրերը Եվրամիության ներսում, որը կարող է նախընտրելի զբոսաշրջային ուղղություններ սահմանել: Զբոսաշրջությունը չի կարող պայմանավորվել երկակի պայմանագրերով, այլապես մենք դուրս կգանք ԵՄ-ից»,- ասել է Կոնտեն՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունն ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 13 տոկոսը:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահացել է ավելի քան 31 հազար մարդ, վարակված է 223 000-ից ավելին: