ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է իր ծանոթներից 5-ի մասին, որոնք մահացել են կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Կորցրել եմ 5 մարդու, ում գիտեի: Նրանցից երկուսն իմ լավագույն ընկերներն էին: Նրանք տարեց էին, չեմ կարող ասել, թե իդեալական առողջություն ունեին: Նրանք մահացան, դա ահավոր է»,- ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների առաջնորդը կորոնավիրուսը հերթական անգամ համեմատել է հարբուխի հետ, որը, սակայն, մարդիկ թեթև են տանում և 2-3 օր անց սկսում են վերականգնվել:
«Իսկ ի՞նչ է տեղի ունենում կորոնավիրուսի ժամանակ: 2-3 օր անց զանգահարում ես մարդուն, իսկ քեզ պատասխանում են, որ նա կոմայի մեջ է: Կոմայի՞»,- ասել է Թրամփը: