ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Այցի ավարտին ԶՈՒ ԳՇ պետը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: