Անտեսելով բոլոր սահմանափակումները՝ իսպանացիները դուրս են եկել փողոց ու բողոքում են կառավարության ու կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի շրջանում իշխանությունների անգործության դեմ:
Հարյուրավոր իսպանացիներ պահանջում են վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը: Ավելի զգուշավոր իսպանացիները բողոքի ցույցին միացել են պատշգամբներից:
Ցույցերն արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ԱՄՆ տարբեր նահանգներում: Մինեսոտա նահանգում ցուցարարները հավաքվել են նահանգապետի առանձնատան մոտ և պահանջել վերացնել նահանգում սահմանված բոլոր արգելքներն ու տանը մնալու կոչերը: Ցուցարարները, ի նշան բողոքի, որևէ պաշտպանական միջոց չեն կրել ու չեն պահպանել նաև սոցիալական հեռավորությունը: