Շախմատի առցանց մրցաշարերը շարունակվում են:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։
Մրցաշարը Magnus Carlsen Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Առաջին փուլին Արոնյանը չի մասնակցել կնոջ մահվան պատճառով։
Արոնյանից զատ մրցաշարին կմասնակցնեն նաև Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանջին, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալիրեզա Ֆիրուջան և Յան-Կշիշտոֆ Դուդան։