Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյան ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ: