Արցախի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը մայիսի 21-ին է: Լիազորություններն ավարտող 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն ամփոփել է 5 տարվա աշխատանքի արդյունքները: Աշոտ Ղուլյանը, ի դեպ, հրաժարվել է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորի մանդատից՝ այն զիջելով երիտասարդ գործընկերոջը: