Աշնանը Եվրոպային սպասվում է կորոնավիրուսի նոր ալիք,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն:
Նա կոչ է արել եվրոպացիներին՝ «պատրաստվել», ոչ թե տոնել: Կլյուգեն կարծում է, որ որոշ երկրներ շտապել են՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները վերացնելով: Ըստ նրա՝ դեպքերի թվի դանդաղումը չի նշանակում համաճարակի մոտալուտ ավարտ:
ԱՀԿ-ն նաև նշել է, որ աշնանը սպասվում է գրիպի կամ կարմրուկի ալիք:
Մասնագետները որպես օրինակ են բերում 1918-1920 թվականների իսպանական գրիպի համաճարակը: Գրիպն առաջին անգամ հայտնվեց 1918-ի մարտին և այնքան էլ վտանգավոր չէր: Սակայն երկրորդ ալիքը սպանեց 50 միլիոն մարդու:
ԱՀԿ-ի ամենամեծ անհանգստությունը Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի երկրներն են: