Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներն աշխատանքները կվերսկսեն նախատեսվածից երկու օր ուշ՝ մայիսի 20-ից. տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հարգելի քաղաքացիներ,
հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000 քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, կորոնավիրուսի համավարակի պատճառով դեռ մարտի 1-ից՝ մինչև արտակարգ դրություն հայտարարելը դադարեցվել էր մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների գործունեությունը: