Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է մայրաքաղաքի աղջիկների գիշերօթիկ դպրոցում կորոնավիրուսի վարակի բռնկման մասին: Վիրուսը հաստատվել է 81 մարդու մոտ, որոնցից 53-ը գիշերօթիկ դպրոցի 7-ից 35 տարեկան աշակերտներ են, 26-ը՝ հաստատության աշխատակազմի կին, երկուսը՝ տղամարդ աշխատակիցներ: Գիշերօթիկ դպրոցը փակվել է կարանտինի համար:
Մայիսի 11-ից Ուկրաինայի իշխանությունները մեղմացրել են սահմանափակող միջոցառումները: Երկրում սկսել են գործել ոչ պարենային խանութները, ռեստորանների և սրճարանների ամառային տարածքները, հանվել է զբոսայգիներում քայլելու արգելքը: Միաժամանակ, սահմանափակ է հասարակական տրանսպորտի աշխատանքը, դրանից կարող են օգտվել հատուկ անցագրերով քաղաքացիները, այդ թվում՝ բժիշկներն ու ոստիկանությունը: