Մայիսի 14-ին տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի միջև, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեսպան Թումանյանն առաջարկել է ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնեց իր պատրաստակամությունը: