Վրաստանի կառավարությունը մտադիր է հուլիսի 1-ից վերաբացել իր սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների առջև՝ հանգստի համար առաջարկելով հատուկ «կանաչ գոտիներ»՝ գրում է Sputnik-georgia-ն:
Իսրայելը կարող է դառնալ առաջին երկիրը, որի համար Վրաստանը կվերաբացի իր դռներն ու «կանաչ միջանցք»՝ զբոսաշրջության համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, որ Վրաստանում վարակի դեմ պայքարում ձեռք բերած հաջողություններով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են հունիսի 15-ից Վրաստանի ներսում վերաբացել տուրիստական սեզոնը, իսկ հուլիսի 1-ից՝ վերաբացել օտարերկրացիների համար:
Վրաստանում այսօր գրանցվել է վարակի 5 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հարևան երկրում կա 652 վարակված, մահացել է 12 հիվանդ, բուժվել են 383-ը: