Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ամենացածր ցուցանիշը վերջին երկու շաբաթում: Տեղեկությունները հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Այս երկրում վերջին 24 ժամում վարակվել է 9974 մարդ: Ռուսաստանում վարակվածների թիվը գերազանցում է 252 հազարը:
Ռուսաստանի վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ 24 ժամվա ընթացքում մահացել է 93 հիվանդ՝ մահացության ցուցանիշը հասցնելով 2305-ի: