Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է վատագույնն այդ երկրի պատմության մեջ: Ռոհանիի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Միացյալ Նահանգներում նման Սպիտակ տուն երբևէ չի եղել: Այսքան անմարդկային, դաժան և ոչ կոմպետենտ: Նայեք, թե ինչպիսին է այս երկրի պետքարտուղարը: Նա բացարձակապես ծանոթ չէ քաղաքականության հիմունքներին»,- ասել է Ռոհանին:
Ավելի վաղ Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է ահաբեկչություն հրահրել ամբողջ աշխարհում՝ նույնիսկ համավարակի պայմաններում: