Չինաստանն իր դժգոհությունն ու բողոքն է արտահայտել COVID-19 վարակի հետազոտական տվյալները՝ չինացի հաքերների գողության փորձի վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ հետաքննում է կորոնավիրուսի հետ կապված հետազոտություններ իրականացնող ամերիկյան կազմակերպությունների դեմ կիբեռհարձակման փորձերը, որոնք, ըստ ԱՄՆ իշխանությունների, իրականացրել է չինական կողմը:
ԱՄՆ ՀԴԲ-ի հավաստմամբ՝ չինացի ցանցահենները փորձել են ամերիկյան բժշկական հաստատություների կայքերից անօրինական կերպով տեղեկություններ կորզել մտավոր սեփականության, հասարակության առողջական վիճակի, պատվաստանյութի, բուժման ու թեստավորման վերաբերյալ: