Ավելի քան 50 երկրներ բնակչությանը պարտադրում են դիմակ կրել տնից դուրս գալիս՝ գրում է Al Jazeera-ն: Հակասական կարծիքներ կան դիմակների արդյունավետության վերաբերյալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ դիմակ կրելն արդյունավետ է, եթե համակցվում է ձեռքերն ալկոհոլային հիմքով միջոցներով ախտահանելու կամ օճառով և ջրով լվանալու հետ:
Վենեսուելան առաջին երկրներից է, որը պարտադրել է դիմակ կրել հանրային վայրերում: Դիմակ կրելը հանրային վայրերում պարտադիր է նաև Վիետնամում, Չեխիայում, Սլովակիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոլումբիայում, ԱՄԷ-ում, Կուբայում, Ավստրիայում, Մարոկկոյում, Թուրքիայում, Իսրայելում, Արգենտինայում, Լեհաստանում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կատարում և աֆրիկյան մի շարք երկրներում: