Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1,422,217 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է՝ 84,554 մարդ:
Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 33 000, Իտալիան՝ ավելի քան 31 000, Իսպանիան և Ֆրանսիան՝ յուրաքանչյուր երկրում ավելի քան 27 000 զոհ: