La Sexta-ն հայտնում է, որ Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ Մաուրիսիո Վերգարային, որը եղել էր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի բժիշկը և ավելորդ քաշից բուժել էր նրան։
«Ռեալի» տնային մարզադաշտից՝ «Սանտյագո Բերնաբեուից», ոչ հեռու գտնվող նրա կլինիկան դարձել էր թմրավաճառների բազա։
Հակաթմրամիջոցային գործողության ընթացքում Իսպանիայում, Բուլղարիայում, Նիդեռլանդներում ու Կոլումբիայում 18 մարդ է կալանավորվել, այդ թվում և՝ Վերգարան։
Ոստիկանությունը հաստատել է, որ Վերգարայի կլինիկան խմբավորման անդամների համար հանդիպման վայր է ծառայել, որտեղ թմրամիջոցները Եվրոպային մատակարարելու քննարկումներ են ընթացել։ Բուլղարիայում ոստիկանները հայտնաբերել են մոտ 1 տոննա թմրամիջոց, որը թաքցված է եղել մրգերի տուփերի մեջ ու այնտեղ է հասել Հունաստանից։
Մարադոնայի նախկին բժշկին մի քանի տարի առաջ արդեն ձերբակալել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Կոլումբիայում գտնվող Պալմիրայի օդանավակայանում Վերգարայի ուղեբեռում 3 կգ կոկաին էր հայտնաբերվել։