Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։
Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը 11:00-ից սկսած):
Հաշվառումը կմեկնարկի ժամը 12։00-ից սկսած (32-37-րդ հաշվառման սեղաններ)։
Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին»,- նշված է հայտարարության մեջ։