ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բոլոր երկրների կառավարություններին հորդորել է ավելի շատ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի պայմաններում մարդկանց հոգեկան տառապանքները նվազեցնելու և այդ գործում բնակչությանն օգնելու համար՝ գրում է Euronews-ը:
ՄԱԿ-ը նոր քաղաքականություն է որդեգրել՝ «COVID-19 և անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության համար» խորագրով:
Տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ կորոնավիրուսը թիրախավորում է ընտանիքներին ու համայնքներին՝ ենթարկելով լրացուցիչ հոգեկան սթրեսի:
Գուտերեշի հավաստմամբ՝ առողջապահության համակարգի ու ծառայությունների մեջ անպայման պետք է ներառվեն նաև հոգեկան առողջությունը վերականգնելու միջոցներ: