ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման քննարկման ժամանակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը:
«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ իրականացնել նաև փակ տարածքներում, կգործեն մոլերը, հանրային մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն: Կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ բոլոր թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց կիրառումը հանգեցնելու է տույժերի և տուգանքների: