Հարսանիքի, հոգեհանգստի, թաղման արարողությունների դեպքում կշարունակեն գործել առանձին մոտեցումներ: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ մենք շարունակում ենք ապրել համավարակի պայմաններում, ուստի հարսանիքների կազմակերպում չի թույլատրվելու, իսկ հոգեհանգիստների և թաղումների դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ:
Անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սննդի օբյեկտներում դիմակ կրելու վերաբերյալ հարցին, Ավինյանը շեշտեց, որ առաջնորդվելու են խելամտության կանխավարկածով՝ հիշեցնելով, որ փակ վայրերում դիմակ կրելու պահանջը պարտադիր է: