Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկա է եղել մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին՝ ՈՒԵՖԱ-ի համար զեկույց պատրաստելու համար և որոշել է մնալ Իսպանիայում՝ Ալբասետեում գտնվող իր տանը։ Sport.es-ին տված հարցազրույցում նա խոսել է կորոնավիրուսով վարակված լինելու հավանականության մասին:
«Վստահ չեմ, որ վարակվել եմ կորոնավիրուսով, բայց Վալենսիայից վերադառնալուց 5 օր հետո սկսեցի ինձ վատ զգալ։ Այնտեղ գրկախառնվել էի Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի ու ֆիզպատրաստվածության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ։ Սարսափելի չոր հազ ունեի, բայց ջերմություն չկար։ 22 օր հակաբորբոքայիններ եմ օգտագործել։ Շնորհիվ իմ ընկեր-բժիշկներ Նահառոյի ու Միգել Տոռեսիլյասի՝ ես այն հաղթահարեցի՝ առանց հիվանդանոց գնալու։
Հիմա ինձ լավ եմ զգում, բայց, կարծում եմ, հանգստության համար կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեմ»,- ասել է մասնագետը։