Expressen-ը հայտնել է, որ շվեդ դահուկորդուհի Ջենի Օբերգը, հաղթահարելով կորոնավիրուսի վարակը, հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին:
«Մրցաշրջանը սովորականից շուտ ավարտվեց, ես ժամանակ ունեի լավ մտածելու: Բուժման ընթացքում մտածում էի՝ կարո՞ղ եմ օրվա ընթացքում 4-5 անգամ մարզվել մայիսից նոյեմբեր: Արդյունքում՝ ես հասկացա, որ չեմ կարող պահպանել պահանջվող մակարդակը»,– ասել է Օբերգը:
30-ամյա մարզիկը 2015-ի աշխարհի գավաթակիր է ազատ ոճի սպրինտում: