Worldometers կայքը հրապարակել է կորոնավիրուսի տարածման վիճակագրական այսօրվա տվյալները:
Ամբողջ աշխարհում կա 4 միլիոն 431 հազար 880 վարակված, մահացության ցուցանիշն ավելի քան 298 հազար է: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1 միլիոն 663 հազար:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները: Այս երկրում վարակվել է 1 միլիոն 430 հազար մարդ, մահացել է ավելի քան 85 հազար հիվանդ: Բուժվածների թիվը կազմում է 310 հազար:
Իսպանիայում կա 271 հազար վարակված, մահացել են ավելի քան 27 հազարը: Ապաքինվել են 183 հազարը:
Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 242 հազար վարակվածության դեպք, մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ 2212:
Հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ մոտ 230 հազար վարակվածով, մահացել է ավելի քան 33 հազար հիվանդ:
Իտալիայում վարակվել է ավելի քան 222 հազար մարդ, 31 հազարը մահացել են: Բուժվել է 112.500 հիվանդ:
Վարակվածների թվով բավականին առաջ է անցել Բրազիլիան: Այս երկրում կա ավելի քան 190 հազար վարակված: Մահացածների թիվը կազմում է 13.240: